Բրիթնի Սփիրսը քննադատել է Քրիստինա Ագիլերային

Բրիթնի Սփիրսը քննադատել է Քրիստինա Ագիլերային՝ իր խնամակալության հարցը մեկնաբանելուց հրաժարվելու համար:

Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ նոյեմբերի 12 – ն «իր կյանքի լավագույն օրն էր»՝ Լոս Անջելեսի դատարանը վերջապես ազատեց երգչուհուն հոր՝ 13-ամյա խնամակալությունից։ Բրիթնին արդեն հասցրել է նշել այս իրադարձությունը ընտրյալի՝ Սեմ Ասգարիի հետ։ Այժմ երգչուհին մտածում է ապագայի մասին, նույնիսկ հայտնել է, որ ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ։

Օրերս Քրիստինա Ագիլերան, ով աջակցում էր Բրիթնիին, երբ վերջինս պայքարում էր խնամակալությունից ազատվելու համար, հարցազրույց է տվել Լատինական Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ։ Լրագրողի վերջին հարցը վերաբերում էր հենց Բրիթնիին, թե արդյոք Քրիստինան խնամակալության ժամկետի ավարտից հետո շփվել է Բրիթնիի հետ։ «Չեմ կարող խոսել այդ մասին, բայց ես ուրախ եմ նրա համար», ասել է Ագիլերան։

Բրիթնին Instagram-ում անդրադարձել է Քրիստինայի հարցազրույցին՝ «Ես սիրում և պաշտում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Բայց խոսելուց հրաժարվելը, երբ գիտես ճշմարտությունը, հավասարազոր է ստելուն: 13 տարի շարունակ ճնշման տակ եմ եղել, ինչո՞ւ է մարդկանց համար այդքան դժվար խոսել այդ մասին։ Չէ՞ որ ես եմ դրա միջով անցել, ոչ թե նրանք»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version