40-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնն վերջին շրջանում թեժ քննարկումների էպիկենտրոնում են․ նրանց սիրավեպի մասին խոսակցությունները վերջին մեկ ամսվա կարևոր թեմաներից են։
Հեռուստաաստղն ու կատակերգու դերասանն էլ առիթը բաց չեն թողնում նոր խոսակցության թեմաներ առաջացնել։ Այս անգամ էլ զույգը ձեռք ձեռքի բռնած քայլել ու բնականաբար նաև լուսանկարվել Փալմ Սփրինգսում։
Շատերը վստահ են՝ սա կարելի է համարել Քիմի ու Փիթի հարաբերությունների պաշտոնական հաստատումը, մյուսները կարծում են, որ սա Քիմի մոր՝ Քրիս Ջենների կողմից հորինված PR հնարքն է:
Տելեգրամ ալիքներից մեկը լուր է տարածել, թե սա իբր Քրիս Ջենների մտահաղացումն է, որպեսզի ԶԼՄ -ների ուշադրությունը սևեռվի Քիմ Քարդաշյանի ուղղությամբ՝ մի քիչ մոռանալով Թրևիս Սքոթի հետ կապված սկանդալի մասին։ Եթե դա այդպես է, կարելի է ասել, որ որոշ չափով մենեջեր մայրիկը հաջողության է հասել։