Սելենա Գոմեսը երկբևեռ խանգարման, վերականգնման ու հոգեկան առողջության մասին

Սելենա Գոմեսը հայտարարել է հոգեկան առողջության մեդիա քարոզարշավի մասին, որը կոչվում է WonderMind։ Այն կմեկնարկի հաջորդ տարի: Այս մասին նա խոսել է Entrepreneur ամսագրին տված հարցազրույցում։

Երգչուհին արշավը սկսելու է մոր՝ հոլիվուդյան պրոդյուսեր Մենդի Թիֆիի և ընկերուհու՝ Դանիել Փիրսոնի հետ միասին։

Նախագիծը ներկայացնում է փոդքաստներ, ամենօրյա խորհուրդներ հոդվածների տեսքով, հարցազրույցներ և հոգեկան առողջությունը պահպանելու համար օգտակար գործիքներ:

Գոմեսը կարևորել է հոգեկան առողջությունը՝ մանրամասնելով այն հոգեկան խնդիրները, որոնց բախվել է, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում քննադատությունների պատճառով։ Վերջին շրջանում Սելենան հաճախ էր քննադատվում արտաքինի համար: 

Դեպրեսիայի արդյունքում Գոմեսը նույնիսկ բուժում է անցել վերականգնողական կլինիկայում։

2018 թվականին երգչուհու մոտ երկբևեռ խանգարում էր ախտորոշվել։ Գոմեսը հանրայնորեն խոսում է իր խնդիրների մասին և ցանկանում է, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բացահայտ խոսեն դրանց մասին իր քարոզարշավի միջոցով՝ չվախենալով քննադատությունից:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version