Ռավշանա Կուրկովայի ու Սերգեյ Ամարյանի սիրավեպի մասին արդեն պատմել ենք։ Ցավոք՝ 41-ամյա դերասանուհին և գործարար, Rocky Road բռնցքամարտի ակումբի համասեփականատերը, կարծես, բաժանվել են։
Տարբեր լուրերի համաձայն, դա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սեպտեմբերին, Կուրկովան չի մասնակցել իր ընկերոջ ծննդյան տարեդարձին։
Զույգը մեկ տարուց ավելի միասին էր։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ սիրահարները որդի են ունեցել։ Ի դեպ, լուրերի համաձայն Սերգեյն արդեն նոր սիրելի ունի։