Շոն Մենդեսն ու Կամիլա Կաբելոն բաժանվել են

Տխուր լուրեր ենք ստանում օվկիանոսից այն կողմից՝ ամենասիրուն ու ռոմանտիկ զույգերից մեկը՝ Շոն Մենդեսն ու Կամիլա Կաբելոն բաժանվել են։ Այս մասին երգիչները հայտնել են Instagram – ի միջոցով՝ միաժամանակ Story – բաժնում տեղադրելով նույն հայտարարությունը։

Հեյ՝ ժողովուրդ ջան, որոշում ենք կայացրել չշարունակել մեր ռոմանտիկ հարաբերությունները, բայց մեր սերը միմյանց հանդեպ որպես մարդ՝ առավել քան ուժեղ է։ Մենք սկսեցինք մեր հարաբերությունները որպես լավագույն ընկերներ ու շարունակելու ենք մնալ շատ – շատ մտերիմ։ Անչափ կարևորում ենք Ձեր աջակցությունն ամենասկզբից՝ մինչեւ հիմա։ Կամիլա ու Շոն

Երկրպագուները արդեն իսկ քննարկում են տարբեր վարկածներ, սակայն բաժանման պաշտոնական պատճառը զույգը դեռեւս չի հայտնել։

Դե ինչ՝ մեզ մնում է նորից վայելել զույգի ամենահայտնի դուետը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version