1.300000 դրամ` Տիմատիից շնորհավորանք ստանալու համար

Հայտնիներն իրենց անունը վաղուց արդեն օգտագործում են որպես բրենդ՝ սոցիալական հարթակներն էլ` որպես լավագույն գովազդային միջոց։

Հիմա գումար աշխատելու կարծես նոր տարբերակ կա։ Նոր՝ «Fame» կոչվող հատուկ հավելվածում հայտնիները երկրպագուների համար բացառիկ վիդեո ողջույններ են ձայնագրում:

Սա հայտնի կինոռեժիսոր և տեսահոլովակների հեղինակ Պավել Խուդյակովի նախագիծն է։ Խուդյակովը որպես գործընկեր հրավիրել է ռեփեր Տիմատիին։

Տիմատիի շատ ընկերներ և գործընկերներ արդեն գրանցվել են հավելվածում։ Իսկ ռեփերը պատրաստ է ձայնագրել 15 վայրկյան տևողությամբ վիդեո շնորհավորանք՝ Story ձևաչափով։ Այսպիսով՝ նման շնորհավորանքի համար պիտի վճարեք մոտավոր 1 միլիոն 300 հազար դրամ։

Հավելվածում կարելի է ընտրել տարբեր հայտնիների։ Իսկ ո՞ր հայտնի մարդուց կուզենայիք շնորհավորանք ստանալ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »