Հարրի Սթայլսի՝ նորաձեւության փորձերին արդեն սովոր ենք։ Խախտել ցանկացած գենդերային սահման Հարին կարողանում է կերպարային տեսք տալ հագուստին՝ անկախ նրանից կանացի, թե տղամարդու հագուստ ու աքսեսուարներ է կրում։
Անցյալ տարի նա դարձավ առաջին տղամարդը, ով հայտնվեց Vogue-ի շապիկին, որտեղ զգեստով էր։
Հիմա էլ հերթը նոր ֆոտոշարքինն է․ այս անգամ երաժիշտը նկարահանվել է Dazed ամսագրի համար։
Սթայլսին նորաձևության խորհրդանիշ են համարում, սակայն նա ծիծաղելով նշում է, որ ինքն իրեն խորհրդանիշ չի համարում։
Հավանու՞մ եք նկարահանումը