Ռոզալիան ու The Weeknd-ը նոր` «La Fama» երգն են ներկայացրել։
«La Fama» – ն ROSALÍA – յի առաջիկա երրորդ ստուդիական «Motomami» ալբոմի գլխավոր սինգլն է։ Երգչուհին ասում է, որ իրեն ոգեշնչել են Ռուբեն Բլեյդսի և Փեթի Սմիթի խոսքերը։
«Ես ուզում էի իմ ձևով գրել բաչատա՝ փառասիրության մասին փոքրիկ պատմությունով: Որպես հղում վերցնելով Ռուբեն Բլեյդսի կամ Փեթի Սմիթի խոսքերը և Aventura-ի երգերը՝ գրեցի այս երգը», ասում է երգչուհին։
Թեև ալբոմի հետ կապված մանրամասները դեռ անհայտ են, ալբոմի թիզերից պարզ է դառնում, որ այն կթողարկվի արդեն հաջորդ տարի։
Հավանու՞մ եք նկարահանումը