Հարրի Սթայլսը կրկին կոտրել է գենդերային սահմանը

Հարրի Սթայլսի՝ նորաձեւության փորձերին արդեն սովոր ենք։ Խախտել ցանկացած գենդերային սահման Հարին կարողանում է կերպարային տեսք տալ հագուստին՝ անկախ նրանից կանացի, թե տղամարդու հագուստ ու աքսեսուարներ է կրում։ 

Անցյալ տարի նա դարձավ առաջին տղամարդը, ով հայտնվեց Vogue-ի շապիկին, որտեղ զգեստով էր։ 

Հիմա էլ հերթը նոր ֆոտոշարքինն է․ այս անգամ երաժիշտը նկարահանվել է Dazed ամսագրի համար։

Սթայլսին նորաձևության խորհրդանիշ են համարում, սակայն նա ծիծաղելով նշում է, որ ինքն  իրեն խորհրդանիշ չի համարում։ 

Հավանու՞մ եք նկարահանումը

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »