Թեյլոր Սվիֆթի թեթեև ձեռքվ իր էքս բոյֆրենդը՝ դերասան Ջեյք Ջիլենհոլը մեմի վերածվեց։
Նախ՝ սկսենք նրանից, որ երգչուհին վերաթողարկեց իր 2012 թվականի “Red” ալբոմը, որը նվիրված էր Ջեյքի հետ բաժանմանը, ինչպես նաև ներկայացրեց 15 րոպեանոց տեսահոլովակ՝ նկարահանված “All Too Well” երգի հիման վրա։
Պարզվեց, որ Թեյլորը դեռ հիշում է այն շարֆը, որը նախկին ընկերը երբեք իրեն չի վերադարձրել։
Տեսահոլովակում հերոսուհին թողնում է շարֆը, ինչպես մի անգամ Ջեյքի քրոջ՝ Մեգի Ջիլլենհալի մոտ էր իր շարֆը թողել հենց Թեյլորը։
Այն, որ 10 տարի անց Թեյլորը կրկին երգում է նախկին ընկերոջ մասին և հիշում կորցրած շարֆը, զվարճացրել է օգտատերերին, սակայն ծածաղի առարկա արդյունքում դարձավ ոչ թե Սվիֆթը, այլ Ջիլենհալը։
Շատ զվարճալի մեմերը կարող եք տեսնել այստեղ։
Թեյլորի ու Ջեյքի սիրավեպը տևել է մոտ 3 ամիս՝ հեռավոր 2010 թվականին։ Թեյլորը երգում ակնարկում է, որ իրենց հարաբերությունների ավարտի հիմնական պատճառը տարիքային տարբերությունն էր։