40-ամյա Փերիս Հիլթոնը մի շարք անհաջող նշանադրություններից հետո վերջապես ամուսնացել է։ Նրա ընտրյալը 40-ամյա Քարթեր Ռյումն է։ Զույգն ամուսնացել է երկու տարվա հարաբերություններից հետո:
Քարթեր Ռեյումը գործարար է, նրանք վաղուց էին ծանոթ, սակայն նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են մոտ երեք տարի առաջ։ Այս տարվա փետրվարին նրանք նշանվել են։
Փերիսն ամուսնացել է Oscar de la Renta-ի զգեստով։
Սիրահարները տոնը նշել են մեծ մասշտաբով. հյուրերի թվում շատ էին հայտնիները՝ Քիմ Քարդաշյանը, Էմմա Ռոբերթսը, Փոլա Աբդուլը, Նիկոլ Ռիչին, Դեմի Լովատոն եւ այլք։
Քիմ Քարդաշյանն, ի դեպ, սոցիալաան հարթակներում կիսվել է միջոցառման նկարներով՝ մասնավորապես ցուցադրելով իր լուքը։