«Շաբաթներով անկողնում էի»․ Ադելը խոսել է դեպրեսիայի մասին

33-ամյա Ադելը հարցազրույց է տվել Rolling Stone ամսագրին, որտեղ պատմել է հոգեկան առողջության խնդիրների մասին՝ նախկին ամուսնու՝ Սայմոն Կոնեցկիի հետ ամուսնալուծության ժամանակ։

Երգչուհին խոստովանել է, որ դեպրեսիայի պատճառով մի քանի շաբաթ չէր կարողանում վեր կենալ անկողնուց և ամբողջ օրը «Սոպրանոները» սերիալն էր դիտում։ Այդ ընթացքում լուծվում էր ինը տարեկան որդու՝ Անջելոյի խնամակալության հարցը։ Այդ ամենի արդյունքում նրա մոտ անհանգստության զգացողություն էր առաջացել։

«Լրիվ դատարկված էի», խոստովանել է Ադելը։

Երգչուհին՝ այս վիճակից դուրս գալու համար սկսել է ճանապարհորդել,  այնուհետեւ տեղաթոխվել է  Լոս Անջելես, կարևոր էր, որ Ադելը դադարեց ալկոհոլ օգտագործել, նաև հրաժարվեց գլյուտենից և զբաղվել սպորտով։

Երգչուհին այժմ նոր սիրավեպ ունի, սակայն դա չի խանգարել լավ հարաբերություններ պահպանել նախկին ամուսնու հետ՝ նրան անվանելով իր լավագույն ընկերներից մեկը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version