Ո՞վ է Ազնավուրի դուստրը՝ Սեդան

1947 թվականի մայիսին Շառլ Ազնավուրը և նրա առաջին կինը՝ Միշելին Ռյուգել Ֆրոմենտինը դուստր ունեցան, ում անվանեցին Պատրիսիա, սակայն բոլորը ճանաչում են նրան Սեդա անունով։

Շանսոնյեի դուստրը կրթություն է ստացել Փարիզում՝ Armenian Virgins College -ում՝ Յան-Լյուսիեր և Մատիել Ալտեր երաժշտական ​​դպրոցներում։

Իր երաժշտական կարիերան Սեդան սկսեց 60 – ականներին, երգելով ռադիոյում ու հեռուստատեսությամբ։ Նա նաև հանդես է եկել որպես դերասանուհի՝ ֆրանսիական ֆիլմերում։

Որոշ ժամանակ անց Սեդան տեղափոխվեց ԱՄՆ։ 1980 թվականին Սեդան մեծ շրջագայություն ունեցավ Լյուսի Սարոյանի հետ։ 8 տարի անց երգչուհին ձայնագրեց”Chants traditionnels Armeniens” ալբոմը։

Ալբոմը հայտնի դարձավ մասնավորապես Սայաթ Նովայի «Աշխարհումս» կատարմամբ։ Այս երգը Սեդան կատարեց հոր՝ Ազնավուրի հետ։ 2010 – ին հայր ու դուստ նոր դուետ ձայնագրեցին արդեն Հայաստանում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version