Քանյե Ուեսթը կրկին քննակրման կիզակետում է․ այս անգամ քննարկում են 44-ամյա ռեփերի հնարավոր սիրավեպը 22-ամյա մոդել Վինետրիայի հետ։
Ասում են, որ նա Ուեսթի հետ է եղել, երբ վերջինս հարցազրույց է տվել Drink Champs փոդքասթին, որտեղ, ի դեպ, հայտարարել էր, որ ինքը և Քիմ Քարդաշյանը չեն ամուսնալուծվել։
Զույգին նկատել են նաև անցյալ շաբաթվա վերջին՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ, որտեղ ելույթ էր ունենում ռեփերը։
Հիմա էլ արդեն Քանյեի և Վինետրիայի համատեղ հանդիպման լուսանկարը կա, նրանք միասին են ներկա եղել Մինեապոլիսում անցկացվող բասկետբոլի խաղին։ Ի դեպ, զույգը չի թաքնվել լրագրողներից։
Ռեփերի հնարավոր ընտրյալի մասին գրեթե տեղեկություն չկա։
Դե՝ սպասենք ու տեսնենք, արդյոք սա Ուեսթի պատասխանն է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հնարավոր սիրավեպի լուրերին, թե իսկապես ամեն ինչ լուրջ է։