Ամփոփում ենք նոր թույն ռելիզները

Ամեն շաբաթ ամփոփում ենք նոր ռելիզները։ Պատմում ենք՝ ինչ նորություններ կան։ Շաբաթվա ամփոփումն այս անգամ լի է թույն ալբոմների ռելիզներով։ 

Radiohead – KID A MNESIA

Սկսում ենք ամենաբենդերից մեկով` Radiohead – ենք վերաթողարկել ենք  2000 – ին թողարկված “Kid A” ու  2001 – ին թողարկված “Amnesiac” ալբոմները։ Ալբոմը նաև ներառում է նախկինում չհրապարակված նյութեր։

Green Day – Holy Toledo!

Green Day – ենք նոր երգ են թողարկել։ Holy Toledo! – ն կհայտնվի “Mark, Mary & Some Other People” ֆիլմում, որը մեծ էկրաններին կհայտնվի արդեն այս ուրբաթ:

ABBA – Voyage

Շվեդական ABBA փոփ խումբը վերադարձել է նոր ալբոմով: Սա խմբի առաջին թողարկումն է 40 տարվա դադարից հետո:


Diana Ross – Thank You

Փոփ դիվա Դայանա Ռոսն ավելի քան 20 տարվա դադարից հետո միանգամից բում է արել։ Սա կենդանի լեգենդի թվով 25 – րդ ալբոմն է։ Ի դեպ, ալբոմը գրվել է է 2020 թվականին՝ COVID-19 համաճարակի լոքդաունի ժամանակ և ձայնագրվել Ռոսի տնային ստուդիայում։ 

Limp Bizkit – Still Sucks” 

“Still Sucks” – ը Limp Bizkit – ենց 6 -րդ ալբոմն է, որ թողարկվեց հոկտեմբերի 31 – ին։ Տղաները վերամիավորվել են ու ռեալիզացրել ալբոմը, որի վրա աշխատել են տարիներ շարունակ։

MARUV – No Name

Ուկրաինացի MARUV – ը չի դադարում զարմացնել՝ մշտապես պահպանելով ամենաշատ լսումներ ունեցող երգչուհիներից մեկի տիտղոսը։ Նոր ալբոմը ևս բավականին վառ է ստացվել։

Bruno Mars & Anderson .Paak & Silk Sonic – Smokin Out The Window

 Bruno Mars & Anderson .Paak & Silk Sonic՝ արդեն հասցրել ենք սիրել նրանց ռելիզները։ Հիմա էլ “Smokin Out The Window” երգի հիման վրա նոր տեսահոլովակ ունենք՝ ռետրո հավես վայբերով։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »