Առնվազն 8 մարդ է զոհվել ուրբաթ օրը Տեխաս նահանգի Հյուսթոնում՝ Astroworld փառատոնում ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ առաջաց հրմշտոցի հետևանքով:
Հրմշտոցի հետևանքով նաև 10 – ամյա երեխա է տուժել։ Զոհերի թվում են երիտասարդներ։
Twitter – ի իր էջում ռեփերը ցավակցություն է հայտնել բոլոր զոհերին։
Բացօթյա համերգին մոտ 50 հազար մարդ էր եկել։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21:00-ից հետո։
«Չգիտես ինչու, մարդիկ սկսեցին հրել միմյանց՝ շարժվելով դեպի բեմ, ինչը նման ողբերգության հանգեցրեց», նշել է Հյուսթոնի հրշեջների ղեկավար Սեմ Պենյան: