Առնվազն 8 մարդ է զոհվել ուրբաթ օրը Տեխաս նահանգի Հյուսթոնում՝ Astroworld փառատոնում ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ առաջաց հրմշտոցի հետևանքով:
Հրմշտոցի հետևանքով նաև 10–ամյա երեխա է տուժել։ Զոհերի թվում են երիտասարդներ։
Twitter–ի իր էջում ռեփերը ցավակցություն է հայտնել բոլոր զոհերին։
Բացօթյա համերգին մոտ 50 հազար մարդ էր եկել։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21:00-ից հետո։
«Չգիտես ինչու,մարդիկ սկսեցին հրել միմյանց՝ շարժվելով դեպի բեմ,ինչը նման ողբերգության հանգեցրեց»,նշել է Հյուսթոնի հրշեջների ղեկավար Սեմ Պենյան: