Ջեսիկա Սիմփսոնը` սեռական ոտնձգությունների ու ալկոհոլի մասին

41-ամյա Ջեսիկա Սիմփսոնը իր համար կարևոր ամսաթիվ է նշել՝ չորս տարի առաջ նա հրաժարվել է ալկոհոլից։

 Instagram-ում երգչուհին կիսվել էր արխիվային այս լուսանկարով, պատմելով, որ դժվար շրջան է ունեցել։ Լուսանկարն արվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան։ Լուսանկարից, իհարկե, դժվար է հասկանալ, որ դա հենց Ջեսիկա Սիմփսոնն է։

«Սա իմ անճանաչելի տարբերակն է», նշել է երգչուհին։

Երգչուհին խոստովանել է, որ ամեն ինչ արել է, որ դադարի ալկոհոլ օգտագործել, որ կարողանա ինքն իրեն վերագտնել և հասկանալ։ Ու վերջապես նրան դա հաջողվել է։

Ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկում, Ջեսիկան խոստովանել էր, որ ալկոհոլի և դեղահաբերից իր կախվածությունը մանկության տրավմայի հետևանք է։ 

Լուսանկարը՝ Daniel Zuchnik/WireImage

Պարզվում է, որ 6 տարեկանում նա սեռական ոտնձգությունների է ենթարկվել չափահաս տղամարդու կողմից։Հիշողություններն ու ցավը երգչուհին փորձել է մոռանալ հենց ալկոհոլի և թմրանյութերի օգնությամբ։ Սակայն այս ամենա վտանգավոր կախվածության է վերածվել։ 

Երգչուհին պատմել է, որ կախվածությունից ազատվելու հարցում նրան օգնել են բժիշկներն ու հարազատները։ Սիմփսոնին աջակցում է նաև ամուսինը՝ Էրիկ Ջոնսոնը, նրանք միասին երեք երեխա են մեծացնում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version