Måneskin – ենք շարունակում են զարմացնել, այս անգամ՝ մերկանալով

«Եվրատեսիլում»  հաղթելուց հետո Måneskin – ենք շարունակում են զարմացնել՝ մնալով հավատարիմ գլամ-ռոք ոճին։ Խումբն ակտիվորեն աշխատում է համաշխարհային համբավ ձեռք բերելելու ուղղությամբ՝ նվաճելով Ամերիկան:

Խումբը վերջերս մասնակցել է Jimmy Fallon-ի շոուում, հիմա էլ հայտնվել Dazed ամսագրի շապիկին։ Ֆոտոշութը բավականին անկեղծ ու պրովոկացիոն է ստացվել՝ համարձակ ու գրավիչ։

«Մենք մեծացել ենք Իտալիայում, որտեղ հասարակությունը բավականին հնաոճ և պահպանողական է, մենք բազմիցս խտրականության ենք ենթարկվել, հատկապես երաժշտական աշխարհում, նաև մեր արտաքին տեսքի պատճառով: Բայց դա ընդամենը մեր մի մասն է, և մենք զգում ենք, որ կարող ենք խոսել դրա մասին», հարցազրույցում նշել է խմբի բաս կիթառահար Վիկտորիյա Դե Անժելիս։

«Հուսով ենք, որ կկարողանանք ոգեշնչել մյուսներին հագնվել ու ապրել այնպես, ինչպես ցանկանում են» , ավելացրել է վոկալիստ Դամիանո Դավիթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version