Այսօր հայտնի դարձավ, որ Artik & Asti խմբից հեռացել է Asti – ն՝ վոկալիստուհի Աննա Ձյուբան։ 10 տարի շարունակ երգչուհին եղել է խմբում՝ հիմնադրման օրվանից։ Այս մասին հայտնել է Artik – ը՝ Արտյոմ Ումրիխինը։
«Այսօրվանից մեր ճանապարհն էլ նույնը չի՝ ամեն մեկս գնալու ենք մեր ուղիով։ Անյան, հավանաբար, կսկսի իր սոլո կարիերան, իսկ ես շարունակելու եմ անել այն, ինչ ողջ կյանքս արել եմ՝ գրել երգեր, նոր տաղանդներ գտնել ու օգնել նրանց կայանա»լ, գրել է Արտյոմը։
Artik & Asti խումբն այնուամենայնիվ չի դադարում գործունեությունը. Ումրիխինը նշել է, որ շուտով կներկայացնի խմբի նոր կազմը։
Բենդի լավագույն թրեքերը հավաքել ենք մի փլեյլիսթում, որը կարող եք լսել այստեղ։