35-ամյա Լեդի Գագան դարձել է Vogue ամսագրի միանգամից երկու՝ իտալական և բրիտանական նոր համարների հերոսուհին՝ բնականաբար մասնակցելով նաև ամսագրերի ֆոտոշութերին։
Բրիտանական ամսագրի շապիկին Գագան Schiaparelli – ի զգեստով է։ Նկարահանման ոճաբանն ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնիֆուլն է, լուսանկարների հեղինակը՝ հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը։
Իտալական տարբերակում երգչուհին լիովին այլ ոճով է՝ Valentino – յի հագուստով։
Երգչուհին միշտ էլ ուշադրության կենտրոնում է, սակայն Իր անձի նկատմամբ նման հետաքրքրությունը հիմա պատահական չէ. Բոորս էլ սպասում ենք Ռիդլի Սքոթի «Gucci House» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 24-ին։ Ֆիլմն այս տարվա ամենասպասված նոր թողարկումներից մեկն է։