«Սեքսը» վերադառնում է քաղաք

Կարոտե՞լ եք Քերի Բրեդշոուին, բա Միրանդայի՞ն, Շարլոտայի՞ն։ 

«Sex & the City» ֆիլմի շարունակությունը նկարահանելու որոշման մասին իմացանք 2021 թվականի հունվարի սկզբին։ Որոշվեց, որ նոր սեզոնը նոր անուն կունենա՝ “And Just Like That”: 

Նախագծի նկարահանումները սկսվել են Նյու Յորքում` դեռևս ամռանը։  

Քերի Բրեդշոուի և նրա ընկերուհիների մասին պատմող տասը նոր դրվագների պրեմիերան տեղի կունենա HBO Max սթրիմինգով՝ արդեն դեկտեմբերին։

Շատ տխուր է, որ նոր սերիաներում մենք չենք տեսնի չորորդ ընկերուհուն՝ Սամանթա Ջոնսին։

Դեռևս նախագծի մեկնարկի նախապատրաստման փուլում հայտնի դարձավ, որ Սամանտա Ջոնսի դերակատար Քիմ Քեթրալը հրաժարվել է մասնակցել նոր նկարահանումներում։ Նա այս որոշումը կայացրել է շատ վաղուց՝ դեռ 2018 թվականին, երբ խոսք էր գնում երրորդ ֆիլմի նկարահանման մասին։ 

Մերժման հիմնական պատճառը՝ Քեթրալը չի ցանկանում վերադառնալ իր կյանքի այդ փուլին, սակայն բուռն քննարկվում էր նաեւ վերջինիս ու Սարա Ջեսիկա Պարկերի կոնֆլիկտԸ։

Մյուս դերասանուհիները՝ Սարա Ջեսիկա Պարկերը, Սինտիա Նիքսոնը և Քրիստին Դևիսը միանգամից համաձայնվեցին վերադառնալ նախագիծ։ Ուրախալի էր, որ իր մասնակցությունը հաստատեց նաեւ Քերիի կինոյական ամուսինը՝ միստեր Բիգ Քրիս Նոթը։

Դե սպասենք ու տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները նոր մասում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version