Արկադի Դումիկյան․ ընտանիքն ու երգերը

Նրա տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են հավաքում, նա հազարավոր երկրպագուներ ունի, նա հարսանիքների, կնունքների ու այլ միջոցառումների ամենասպասված հյուրերից է։

Նա Արկադի Դումիկյանն է։

Ծնվել է մայիսի 27 -ին, կենդանակերպի նշանով երկվորյակ է։ 

Երգչի մասին բավականին քիչ տեղեկություն կա։ Դումիկյանը բավականին վաղ տարիքից է սկսել երգել։ .

2016 թվականին երգիչը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Հենց այդ ժամանակ թողարկվեց Դումիկյանի “Мулатка” երգը, որը 3 միլիոնից ավելի դիտում ձեռք բերեց։

Նույն թվականին թողարկվեց երգչի “Мой ангел” երգը, որ միանգամից հիթ դարձավ։ Այն դարձավ Արկադիի երգացանկի ամենասպասված կատարումներից մեկը։

Երգիչը մեծ հաջողությամբ բազմաթիվ շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում, նաև արտերկրում։

Այս տարվա օգոստոսին Արկադին նոր բում արեց՝ այս անգամ համագործացելով Տիգրան Ասատրյանի հետ։ “Հոպ – Հեյ Ջիվանի” երգը բառի բուն իմաստով հնչում էր ամեն անկյունից։

Երգիչն ամուսնացած է։ Կնոջ՝ Սվետլանայի հետ երգիչը երեք երեխա ունի՝ երկու դուստր ու որդի։

Այս օրերին ամենաշատ լսումներ ունեցող երգերից է Դումիկյանի կատարումը՝ նվիրված 44 օրյա պատերազմին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »