Սպասու՞մ եք Ռիդլի Սքոթի «Gucci House»-ին, մենք էլ։ Նոր թրեյլերն արդեն հասանելի է։ Լեդի Գագա, Ադամ Դրայվեր, Ջարեդ Լետո, Սալմա Հայեկ, Ալ Պաչինո, Ջերեմի Այրոնս՝ աստղային կազմը լիքը հույս է տալիս, որ ֆիլմը ստացված է լինելու։
Ֆիլմը Gucci ընտանիքի՝ Մաուրիցիոյի՝ նորաձեւության տան հիմնադրի թոռան ու նրա կնոջ՝ Պատրիսիա Ռեջիանիի մասին է։
12 տարվա ամուսնությունից, երկու դուստր ունենալուց հետո Մաուրիցիոն թողեց իր ընտանիքը մեկ այլ կնոջ համար, իսկ ամուսնալուծությունից մի քանի տարի անց Պատրիսիան պատվիրեց իր նախկին ամուսնու սպանությունը։ Պատճառը, սակայն, ոչ թե անձնական էր, այլ ֆինանսական՝ նորաձեւության տունը մեծ վնասներ էր կրել, ինչի արդյունքում Մաուրիցիոն որոշեց վաճառել ընկերությունը։
Պատրիսիան դատապարտվել է 29 տարվա ազատազրկման։ Հինգ տարի առաջ նրան վաղաժամ ազատեցին լավ վարքի համար:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 24 – ին։