Ամեն ինչ Հելոուինի մասին

ի՞նչ գիտենք Հելոուինի մասին: Այս տոնը ամեն տարի նշվում է աշխարհի շատ երկրներում՝ հոկտեմբերի 31-ին։ Հետաքրքիր կոստյումներ, սարսափներ, լապտեր, դդումներ և քաղցրավենիք՝ այս տոնը հետաքրքիր ավանդույթի է վերածվել։

Փորձենք պարզել, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Հելոուինը, կամ Բոլոր Սրբերի օրը չար ոգիները հեռու քշելու հնագույն տոն է: Այն առավել տարածված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Ենթադրվում է, որ Հելոուինը ծագում է Կելտական Սամհեյն փառատոնից, Հռոմեական Պոմոնայի օրվանից և քրիստոնեական բոլոր սրբերի օրից:

Այն տարօրինակ կերպով համատեղում է չար ոգիներին մեծարելու կելտական ​​ավանդույթը և սրբերի քրիստոնեական պաշտամունքը:

Սամհեյնը ձմռան անցման ժամանակահատվածի հետ էր համընկնում։ Ենթադրվում էր, որ սա կախարդական և առեղծվածային ժամանակաշրջան է:

Նաև ասում էին, թե Սամհեյնի գիշերը բացվում են դարպասները, որ տանում են դեպի անցյալ ու ապագա:

Մոտ 8-րդ դարում քրիստոնեությունը դարձավ գերիշխող կրոն, իսկ եկեղեցին նոյեմբերի 1-ը դարձրեց «Բոլոր սրբերի օրը»: Սա այն սրբերի տոնն է, որ  իրենց հատուկ օրը չունեն։ Հենց այդ ժամանակվանից ի վեր Հելոուինը գոյատեւում է հեթանոսական ու քրիստոնեական ավանդույթների հետ։

Հելոուինը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։

Հիմնական գույներն են սևն ու նարնջագույնը։ Առաջինը խորհրդանշում է մահն ու գիշերվա խավարը, իսկ նարինջը վերջին բերքն է։

Ամեն տարի ամերիկացիները տոնական նախապատրաստությունների վրա ավելի քան  2,5 միլիարդ դոլար են ծախսում։

Մենք հավես փլեյլիսթ ենք պատրաստել Հելոուինի թեմատիկայով։ Կարող եք լսել այն այստեղ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version