Այս օրերին Facebook – ի վերանվանումը չի քննարկում միայն ալարկոտը։ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Facebook ընկերությունն այսուհետ կկոչվի Meta.
Հիմնադրի խոսքերով նոր անվանումն ավելի լավ կարտացոլի ընկերության գործունեությունը, քանի որ Facebook – ն արդեն վաղուց ավելին է, քան սոցիալական հարթակ։
Փոփոխությունները, սակայն, չեն տարածվում առանձին հարթակների վրա՝ Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը կպահպանեն նույն անվանումները։
Իհարկե, շատերը դժգոհ են ու չեն էլ հասկանում վերանվանման իմաստը։ Բայց հիմնականում նորությունը համացանցում ընդունվեց հումորով՝ մասնավորապես մեմերի տեսքով։
Իսկ դուք հավանե՞լ եք փոփոխությունը։
Հավանե՞լ եք նոր անվանումը
Դե իսկ Ցեւկերբերգի սիրելի երգերի փլեյլիսթը կարող եք լսել այստեղ։