Bennifer 2.0․ Գովա՞զդ, թե՞ իսկական սեր

2021 թվականի գարնանը Washington Post-ն առաջին անգամ հայտնեց Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի վերամիավորման մասին, իսկ հուլիսին զույգը պաշտոնապես հաստատեց, որ 20 տարի անց իսկապես որոշել են կրկին միասին լինել։

Bennifer 2.0-ը վերադարձավ՝ իր հետ բերելով բազմաթիվ քննարկումներ։

Մինչ զույգի երկրպագուները ուրախ են վերամիավորման առիթով, շատերը կասկածում են՝ արդյոք հարաբերություններն իրական են։ Շատերը վստահ են, որ Ջենիֆերն ու Բենն բեմադրված սիրավեպ են իրականացնում։

Լրագրողները, երկրպագուները երկընտրանքի առաջ՝ հավատալ հարաբերությունների անկեղծությանը, թե՞ հանել վարդագույն ակնոցն ու խոստովանել, որ սա լավ բեմադրված PR է։

Եթե ​​Բենիֆերն իսկապես PR սիրավեպ է, նախ՝ այն շահեկան է Բեն Աֆլեքի համար․ Ջենիֆեր Գարներից ամուսնալուծվելուց և ալկոհոլային կախվածության շուրջ սկանդալներից հետո դերասանին պետք էր բարելավել հեղինակությունն ու նորից քննարկման թեմա դառնալ։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version