26-ամյա Ջիջի Հադիդն ու 28-ամյա Զեյն Մալիկն ամենասիրուն զույգերից էին։ Այո՝ էին, քանի որ հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։
Բաժանման պատճառն էլ բավականին սկանդալային է՝ մոդելի մայրը՝ Յոլանդա Հադիդը, մեղադրել է Մալիկին ընտանեկան բռնության մեջ։
Նրա խոսքով՝ երգիչն հարվածել է իրեն, երբ նա եկել է իրենց տուն։ Ջիջին այդ ժամանակ տնից բացակայել է մի քանի շաբաթով։ Ըստ ամենայնի, նրա եւ Յոլանդայի միջեւ վիճաբանություն է սկսվել։
Երգիչը նշել է, որ չի ցանկանում հանրայնացնել ընտանեկան խնդիրները, սակայն նման քննարկումների ֆոնին հայտարարություն է տարածել սոցիալական հարթակներում։
«Ինչպես գիտեք, ես հանրային մարդ եմ ու ցանկանում եմ ապահով տարածք ստեղծել դստերս համար։ Հենց դրա պատճառով էլ չէի ցանկանում հանրայնացնել ընտանեկան խնդիրները։
Սա եղել է և պետք է մնա ընտանիքի շրջանակներում, սակայն այս պահին, կարծես թե, տարաձայնություններ կան: Եվ չնայած ամեն հարց ընտանեկան խաղաղ միջավայրում կարգավորելու իմ ջանքերին՝ այս խնդիրը հայտնվեց մամուլում», նշել է Զայնը։
Ի դեպ, երգիչը ևս մի հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հերքում է Յոլանդայի մեղադրանքն ու երբևէ ձեռք չի բարձրացրել իր վրա՝ հույս հայտնելով, որ վերջինս կպարզաբանի խնդիրը։
Ինսայդերները նշում են, որ զույգն այս պահին առանձին է ապորւմ։
Զեյն Մալիկը և Ջիջի Հադիդը մեծացնում են իրենց մեկամյա դստերը՝ Խային։