Ովքե՞ր են այն կանայք, ում մասին հորինվել են սիրունագույն երգերը

Այս երգերն անգիր գիտենք, միշտ լսում ու հիանում ենք, բայց գրեթե երբեք չենք մտածել, իսկ ու՞մ մասին են դրանք, ովքեր են այն կանայք, ում մասին երգում են կատարողները, ովքեր են նրանք, որ կարողացել են ոգեշնչել։

Այս անգամ պատմում ենք 7 երգերի մասին, որոնց հերոսուհիները իրական են։

Էրիկ Կլեպտոն – “Layla”

Էրիկ Կլեպտոնը

Երգը Լեյլի ու Մաջունի լեգենդի մասին է, դժբախտ սիրահարներ, որոնք չէին կարողանում միասին լինել։

Էրիկ Կլեպտոնը երգը գրելու ժամանակ սիրահարված էր Փաթի Բոյդին, ով այդ ժամանակ The Beatles – ի Ջորջ Հարիսոնի կինն էր։ Իսկ Կլեպտոնն ու Հարիսոնն ընկերներ էին։

Մի քանի տարուց Հարիսոնն ու Բոյդն ամուսնալուծվեցին, ու վերջինս ամուսնացավ Կլեպտոնի հետ։ Հարսանիքին ներկա էր նաև Հարիսոնը։ 

Վլադիմիր Պրեսնյակով – «Стюардесса по имени Жанна»

Վլադիմիր Պրեսնյակովը

1994 թվականին Վլադիմիր Պրեսնյակովը մեկնում էր շրջագայության։ Ինքնաթիռում Պրեսնյակովը հանդիպում է Ժաննա անունով բորտուղեկցուհու, ու մի քանի տող է գրում նրա մասին։

Որոշ ժամանակ անց մի քանի տողը վերածվում են երգի, որի մասին Ժաննան իմանում է ծանոթներից։

Սկզբում, աղջիկը չի էլ հավատում, որ երգը հենց իր մասին է։ Բայց արդյունքում շատ է հավանում երգը։

Մաքսիմ Լեոնիդովը – Видение

Մաքսիմ Լեոնիդովը

Մաքսիմ Լեոնիդովի հայտնի աղջիկ – տեսիլքի աղջիկն իրականում երգչի երկրորդ կինն է՝ Աննա Բանշիկովան։ Իրականում զույգը ծանր բաժանում է ունեցել, ու Աննան չի էլ ուզում հիշել որ երգն իր մասին է։

Քրիս դե Բուրգ – “Lady in Red”

Քրիս դե Բուրգն 43 տարի ամուսնացած է Դիանա Դևիսոնի հետ և, իհարկե, իր ամենահայտնի երգը նվիրել է հենց սիրելի կնոջը: 

Իրենց առաջին հանդիպման ժամանակ Դիանան կարմիր զգեստով էր։

«НА-НА» – «Фаина»

«НА-НА» բենդը

Երգի տեքստից այնպիսի տպավորություն է, թե Ֆաինան երիտասարդ աղջիկ է։ Իրականում Ֆաինան մեծահասակ կին էր, նրան Ֆայա տատիկ էին անվանում։ Նա խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովի հարևանուհին էր, ու վերջինիս հաճախ պելմենի էր հյուրասիրում։  

Բարին նույնիսկ խոստովանում էր, որ իր ու խմբի համար Ֆաինան մայր էր դարձել։

Անդրեյ Գուբին – «Милая моя далеко»

Անդրեյ Գուբինը

Անդրեգ Գումինը ժամանակին շատ մեծ համբավ էր վայելում։ Այդ ժամանակ նա հանդիպում էր «Карамель» խմբից Լյուդմիլա Կոբեվկոյի հետ։ Հենց նա էր ոգեշնչել Գուբինին ստեղծել «Только ты» ալբոմը՝ այդ թվում նաեւ «Милая моя далеко» երգը։

Ֆյոդոր Շալյապին – “Очи Чёрные”

Ֆյոդոր Շալապինն ու Իոլա Թորնաղիան

Հայտնի երգի առաջին 3 հատվածները գրել է բանաստեղծ Եվգենի Գրեբինկան: Այս տողերը նա գրել է հարևանի տուն այցելելից՝ նրա դստերը տեսնելով։ Ի դեպ, մոտ մի տարի անց Գրեբինկան ու տանտիրոջ աղջիկն ամուսնացան։

Մնացած տողերը ոգեշնչված են բոլորովին այլ կնոջով `իտալացի Իոլա Թորնաղիով: Այդ տողերի հեղինակը Ֆյոդոր Շալիապինն է, ով հետագայում ամուսնացավ Իոլայի հետ: 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version