Ինչպես է երաժշտությունն ազդում աշխատանքի արդյունավետության վրա

Երաժշտության և աշխատանքի համատեղումը կարող է բավականին արդյունավետ լինել, եթե ճիշտ ժանր և ստեղծագործություն ընտրեք:

BBC – ի հաղորդմամբ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ բրիտանացիների մեծամասնությունը երաժշտություն են լսում աշխատանքի ժամանակ։ Ավելին՝  5 – ից 2- ը խոստովանել են, որ երաժշտության շնորհիվ աշխատելն ավելի արդյունավետ է։

Իլինոյսի համալսարանի հետազոտությունն իր հերթին վկայում է, որ երաժշտություն լսելը բարձրացնում է ցանկացած տեսակի աշխատանքի արդյունավետությունը առնվազն 6,3%-ով: 

Այն մարդիկ, որ աշխշատելու ընթացքում իրենց սիրելի երգերն են լսում՝ հանձնարարություններն իրականացնում են ավելի արագ և արդյունավետ, քան նրանք, ովքեր աշխատում են առանց երաժշտություն լսելու։

Երաժշտություն լսելիս մեր օրգանիզմում դոպամին է արտադրում: Հենց այս հորմոնն է պատասխանատու հաջողության համար, քանի որ ազդում է հիշողության, մոտիվացիայի, ուշադրության, ստեղծագործական ունակությունների և տրամադրության վրա:

Մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզ է դարձել, որ երաժշտության շնորհիվ նվազում է սթրես առաջացնող հորմոնը՝ կորտիզոլը, ինչը կանխում է սթրեսի և նյարդային լարվածության առաջացումը:

Թույն փլեյլիսթ ունենք Ձեզ համար՝ լսեք ու թող որ աշխատանքն արդյունավետ լինի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »