Երաժշտության և աշխատանքի համատեղումը կարող է բավականին արդյունավետ լինել, եթե ճիշտ ժանր և ստեղծագործություն ընտրեք:
BBC – ի հաղորդմամբ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ բրիտանացիների մեծամասնությունը երաժշտություն են լսում աշխատանքի ժամանակ։ Ավելին՝ 5 – ից 2- ը խոստովանել են, որ երաժշտության շնորհիվ աշխատելն ավելի արդյունավետ է։
Իլինոյսի համալսարանի հետազոտությունն իր հերթին վկայում է, որ երաժշտություն լսելը բարձրացնում է ցանկացած տեսակի աշխատանքի արդյունավետությունը առնվազն 6,3%-ով:
Այն մարդիկ, որ աշխշատելու ընթացքում իրենց սիրելի երգերն են լսում՝ հանձնարարություններն իրականացնում են ավելի արագ և արդյունավետ, քան նրանք, ովքեր աշխատում են առանց երաժշտություն լսելու։
Երաժշտություն լսելիս մեր օրգանիզմում դոպամին է արտադրում: Հենց այս հորմոնն է պատասխանատու հաջողության համար, քանի որ ազդում է հիշողության, մոտիվացիայի, ուշադրության, ստեղծագործական ունակությունների և տրամադրության վրա:
Մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզ է դարձել, որ երաժշտության շնորհիվ նվազում է սթրես առաջացնող հորմոնը՝ կորտիզոլը, ինչը կանխում է սթրեսի և նյարդային լարվածության առաջացումը:
Թույն փլեյլիսթ ունենք Ձեզ համար՝ լսեք ու թող որ աշխատանքն արդյունավետ լինի։