28 – ամյա Մայլի Սայրսը Interview ամսագրի նոր համարի հերոսուհին է։ Երգչուհին նկարահանվել է նոր ֆոտոշարքում, որն ի դեպ տեղի է ունեցել Նեշվիլում՝ երգչուհու սեփական ֆերմայում։ Երգչուհին նկարահանվել է թոփլես։
Մայլին պատմել է, որ այս պահին զբաղվում է երաժշտական կարիերայով։ Երգչուհին ասել է, որ ուզում է նոր ժանրի մեջ խորանալ․ ինքն իրեն Մայլին ռոք աստղ է անվանում։
«Իմ բենդում են լիքն իսկական ռոքերներ կան, նույնիսկ իմ հին երգերը հիմա նոր՝ ռոքային տարբերակով ենք ներկայացնում», ասել է Մայլին։