«Ինչու՞ եք իգնորում»․ «Би-2» – ի երկրպագուի խնդրանքը մեմ է դարձել

Սոցիալական ցանցերի օգտատերերը խնդրում են կենտրոնական բանկին «դոլարը կրկին 30 սարքել», J.K.Rowling- ին խնդրում են ջնջել Սիրիուս Բլեքի մահվան տեսարանը, իսկ Netflix- ին ՝ Squid Games- ի վեցերորդ դրվագը:

Եթե դեռ չեք հասկանում՝ ինչ ենք խոսում, հիմա պատմենք․

«Би-2» խումբը հրապարակել է երկրպագուներից մեկի հետ ունեցած նամակագրությունը, որտեղ երկրպագուն խնդրում է Լյովային հեռացնել բենդի հայտնի «Сердце» երգը բոլոր հնարավոր աղբյուրներից, որովհետեւ «ցավ է պատճառում» իր ընկերուհուն։ 

Երկրպագուն նամակը գրել էր հունվարին։ Մոտ 10 ամիս անց երկրպագուն վերադարձել էր նամակագրություն ու նորից գրել՝ «ինչու՞ եք իգնորում»։

Խումբը թվիթերում տեղադրել է խոսակցության սքրինշոթը: Մի քանի օրվա ընթացքում գրառումը հազարավոր մեկնաբանություններ է հավաքել ու իրական մեմի վերածվել, որտեղ օգտատերերը տարբեր հայտնիներին տարբեր բաներ են խնդրում նույն ոճով։


Տեղադրում ենք երգը, «քանի դեռ չեն ջնջել»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »