Քանյե Ուեսթն այլևս Քանյե Ուեսթը չէ

Դե ինչ՝ այսուհետ, երբ Ye – ի մասին նյութեր տեսնեք, իմացե՛ք՝ Քանյե Ուեսթի մասին է։ Արդեն պատմել էինք, որ ռեփերը պատրաստվում է փոխել անունը, ու նրան դա վերջապես հաջողվեց։ 

Լոս Անջելեսի դատարանը հավանություն է տվել Քանյե Ուեսթին՝ իր անունը Ye փոխելու խնդրանքին: 

Լուսանկարը՝ GQ

Այսպիսով, երաժիշտը հրաժարվել է նաև իր միջին անունից՝ Օմարից և Ուեսթ ազգանունից: Քանյեն նշել է, որ ցանկանում էր նման փոփոխություն կատարել  «անձնական պատճառներով»:

2018 -ին արտիստը թողարկեց Ye անվանումով ալբոմը: Նույն թվականին նա փոխեց իր անունը սոցիալական ցանցերում ՝ բացատրելով նրանով, որ Ye- ն և՛ իր իսկական անվան անբաժանելի մասն է, և՛ Աստվածաշնչում «դու» -ի համար ամենաօգտագործվող բառը:

Ye – ն պարբերաբար անդրադառնում է քրիստոնեական թեմաներին։ Ռեփերի նոր՝ Donda ալբոմը ևս քրիստոնեական թեմայով է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version