10 աշխարհահռչակ երգ, որոնցից «զզվում են» կատարողները

Դժվար է գտնել մեկին, ով չի սիրում «The Beatles» -ի լեգենդար «Let It Be» -ին, իսկ Սելին Դիոնի «My Heart Will Go on» – ը շատերի սիրո հիմն է։ 

Ու չնայած, որ այս երգերը սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից, դա չի նշանակում, որ հենց իրենք, կատարողները սիրում են դրանք։

Դե ինչ՝ պատրա՞ստ եք իմանալ, թե որոնք են այն երգերը, որոնք հեչ սիրված չեն հենց կատարողների կողմից։

Ֆրենք Սինատրա – Strangers in the Night

«Սա վատագույն երգն է, որ երբևէ լսել եմ։ Ու շարունակում եմ պնդել ինքս ինձ՝ «Ինչու՞ ես շարունակում երգել այս երգը», հարցազրույցներից մեկում ասել է Սինատրան, երբ նրան հարցրել են, թե ինչ է մտածում ստեղծագործության մասին։ 

Ջոն Լենոն – Let It Be

Ջոն Լենոնն ակնհայտ, մեղմ ասած, ատում էր այս երգը։ Երաժիշտը մշտապես ասել է, որ սա բենդի երգացանկի վատագույն երգն է։

Ջեյմս Բլանթ – You’re Beautiful

«Երկրպագուները չափից մեծ իմաստ են տվել այս երգին, այն այնքան շատ է հնչել ռադիոյով, որ սկսել է նյարդայնացնել», ասել է Ջեյմս Բլանթր իր, թերևս, ամենասիրված երգերից մեկի՝ “You are Beautiful” –  ի մասին։ 

Բացի այդ, երգիչը կարծում է, որ սա հեչ էլ ռոմանտիկ երգ չէ ու պետք չէ այն հնչեցնել ռոմանտիկ հանդիպումների, նշանադրությունների կամ հարսանյաց հանդեսների ժամանակ։

Radiohead – Creep

Radiohead – ի ֆրոնթմեն Թոմ Յորքն այս երգը հիմարություն է անվանել։ Համերգներից մեկի ընթացքում, երբ երկրպագուները խնդրել են բենդին կատարել երգը, Թոմն ասել է՝ «Հերիք է, զզվել ենք այս երգից»։ 

Քեթի Փերի – I Kissed a Girl

Քեթի Փերին այս երգն այնքան էլ չի սիրում, չնայած, որ այն իրեն համաշխարհային ճանաչում է բերել։ Հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ լիովին կձևափոխեր երգը, եթե նորից երգելու հնարավորություն ունենար։

Բրիթնի Սփիրզ – Sometimes

Համերգներից մեկի ժամանակ Բրիթնի Սփիրզն ասել է՝ «Ինչպե՞ս թե, արդեն պիտի ավարտե՞նք համերգը, բայց դեռ “Sometimes”.- ը չեմ երգել։ Չնայած՝ այս երգը երբեք չեմ էլ սիրել»։

Մադոննա – Like a Virgin

«Վստահ չեմ, որ մի օր կարող եմ նորից երգել “Like a Virgin” երգը», Մադոնան ասել է հարցազրույցներից մեկում։ 

«Չէ, ես իրոք չեմ կարող։ Միայն մի տարբերակ կա, եթե ինձ օրինակ 30 միլիոն դոլար վճարեն», ասել է երգչուհին։

Սելին Դիոն – My Heart Will Go on

«Երբ մեզ առաջարկեցին այս երգը, ու ամուսինս սկսեց նվագել այն, ես ամեն կերպ ցույց է տալիս, որ այն ինձ դուր չի գալիս։ Նայում էի դեմքին ու փորձում բացատրել, որ երգն ինձ դուրս չի գալիս։ Բայց ամուսինս ամեն կերպ ձև էր թափում, թե չի հասկանում», հարցազրույցներից մեկի ժամանակ հիշել էր երգչուհին։

Ավրիլ Լավին – Complicated

 «Ես չեմ հասկանում այն բենդերին, որ ասում են, որ այս կամ այն երգը չեն սիրում ու չեն նվագի։ Ես էլ օրինակ “Complicated”- ը չեմ սիրում, բայց միեւնույն է նվագում եմ, որովհետեւ երկրպագուները սիրում են այն», ասել է Ավրիլ Լավինը։

Կուրտ Քոբեյն – Smells Like Teen Spirit

1994 թվականին Կուրտ Քոբեյնը խոստովանել է, որ համերգներից մեկի ընթացքում չէր կարողանում հիշել կիթառի սոլոյի նոտաները, որ նագեր “Smells Like Teen Spirit” – ը։

«MTV – ով մարդիկ այնքան են լսել այս երգը, որ նրանց հետ ինչ որ բան է եղել, անընդհատ ուզում են այս երգը լսել», հավելել էր երաժիշտը։

Իսկ ո՞ր երգը չեք սիրում դուք
Poll Options are limited because JavaScript is disabled in your browser.
  • Սելին Դիոն - My Heart Will Go on 18%, 4 votes
    4 votes 18%
    4 votes - 18% of all votes
  • Radiohead - Creep 14%, 3 votes
    3 votes 14%
    3 votes - 14% of all votes
  • Բրիթնի Սփիրզ - Sometimes 14%, 3 votes
    3 votes 14%
    3 votes - 14% of all votes
  • Մադոննա - Like a Virgin 14%, 3 votes
    3 votes 14%
    3 votes - 14% of all votes
  • Ջեյմս Բլանթ - You’re Beautiful 9%, 2 votes
    2 votes 9%
    2 votes - 9% of all votes
  • Քեթի Փերի - I Kissed a Girl 9%, 2 votes
    2 votes 9%
    2 votes - 9% of all votes
  • Ավրիլ Լավին - Complicated 9%, 2 votes
    2 votes 9%
    2 votes - 9% of all votes
  • Կուրտ Քոբեյն - Smells Like Teen Spirit 9%, 2 votes
    2 votes 9%
    2 votes - 9% of all votes
  • Ջոն Լենոն - Let It Be 5%, 1 vote
    1 vote 5%
    1 vote - 5% of all votes
  • Ֆրենք Սինատրա - Strangers in the Night 0%, 0 votes
    0 votes
    0 votes - 0% of all votes
Total Votes: 22
October 20, 2021
×
You or your IP had already vote.
×
You or your IP had already vote.
Results
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version