Դե ինչ՝ ուրախ ենք տեսնել Stromae – ին նոր երգով։ “ Santé” – ն երգչի նոր սինգլն է։ “Formidable” հիթի կատարողը 8 տարվա դադարից հետո թողարկել է նոր սինգլ։ 2013 թվականին երգիչը թողարկել էր “Racine Carrée” LP – ին։
Նոր երգը երգիծական բնույթ ունի․ պարային մեղեդու միջոցով փորձ է արվում անդրադառնալ լուրջ թեմայի՝ երգում հարգանքի տուրք է մատուցվում ամենօրյա հերոսներին, ովքեր ամբողջ օրն աշխատում են, մինչ մյուսները պարզապես պարում են։
«Օդաչուներ ու բուժաշխատողներ, բեռնատարների վարորդներ և բորտուղեկցորդուհիներ, հացթուխներ և ձկնորսներ: Եկե՛ք կենաց խմենք ամենավատ աշխատանքային ժամերը նվաճողների համար: Նրանց համար, ովքեր չեն քնում երեխայի լացի պատճառով, առևտրով զբաղվող անքնությունից տառապաողների համար։ Նրանց համար, ում սիրտը կոտրված է, ու ովքեր սիրտ էլ չունեն», երգում է երգիչը։
Վերջին 8 տարիների ընթացքում երգիչը զբաղվել է իր Mosaert ապրանքանիշով, որի շրջանակներում արտադրվում է հագուստ, անկողնային ու տան պարագաներ։
2017 թվականին Stromae -ն մասնակցեց Orelsan – ի “La pluie” թրեքի ձայնագրման աշխատանքներին, բացի այդ երգչին լսեցինք նաեւ Coldplay – ենց Arabesque -ում։ Ի դեպ, քչերը գիտեն, որ հենց Stromae – ն է Դուա Լիպայի “IDGAF” տեսահոլովակի ռեժիսորը։