Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բեյքերը նշանվել են

Տադաաամ՝ 42- ամյա Քորթնի Քարդաշյանն ու սիրելին՝ 45- ամյա Թրևիս Բեյքերը նշանվել են։ Blink-182 -ի հարվածային գործիքներ նվագողը ամուսնության առաջարկ է արել Քորթնիին վիքենդին՝ ծովափում։

Ռոմանտիկ մթնոլորտ, ծով, մոմերով զարդարված ափ, վարդեր՝ Քորթնին չհամաձայնվելու տարբերակ չուներ։

Ինստագրամը ողողված է սիրահար զույգի լուսանկարներով ու շնորհավորանքներով։ 

Քորթնին ու Թրևիսը ծանոթ էին վաղուց, սակայն ռոմանտիկ հարաբերությունները սկսեցին միայն այս տարվա հունվարին։

Քորթնիի համար սա առաջին ամուսնությունն է․ 9 տարի Քորթնին քաղաքացիական ամուսնություն է ունեցել Սքոթ Դիսիքի հետ, նրանք երեք երեխա ունեն։

Բարքերն նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել ու երկու երեխա ունի։ Ի դեպ՝ երկուսն էլ սոցիալական հարթակներում շնորհավորել են հորն ու Քորթնիին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »