Ավանդույթի համաձայն առաջին քայլն ու սիրո խոստովանությունը տղամարդն է անում, էլ չենք ասում ամուսնության առաջարկ անելու մասին։ Սակայն շատերի համար սովորական ու նորմալ է, երբ ամուսնության առաջարկ է անում աղջիկը, մասնավորապես այս ժամանակաշրջանում, երբ կանայք պայքարում են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար։
Այս անգամ անդրադարձել ենք այն հայտնի երգչուհիներին, ովքեր չեն վախեցել առաջին քայլն ու ամուսնության առաջարկ անել։
Քերի Հարթ ու Փինք
Երգչուհին ու Հարթը սկսեցին հանդիպել 2001 -ին, հետո բաժանվեցին, հետո նորից միացան, իսկ 2005 ին Փինքը որոշեց ամուսնական առաջարկ անել սիրելիին։
Մոտոկրոսի ընթացքում, որին մասնակցում էր Հարթը, երգչուհին «Կամուսնանա՞ս ինձ հետ, լուրջ եմ ասում» գրվածքով պաստառ բարձրացրեց։ Դե նման առաջարկից հրաժարվելն առնվազն անհնար էր։
Глюк’oZa` Նատալյա Իոնովա և Ալեքսանդր Չիստյակով
Глюк’oZa – ն առաջինն է ամուսնության առաջարկ արել ապագա ամուսնուն։ Ծանոթությունից մի տարի անց՝ ընկերների հետ հավաքույթի ընթացքում, Նատալյան ասել է սիրելիին, որ ամուսնանա իր հետ, միևնույն է ավելի լավ մեկին չի գտնելու։
Ուղիղ երկու շաբաթ անց Ալեքսանդրը երգչուհուն մատանի նվիրեց՝ ասելով, որ համաձայն է։
Մորգենշտեր ու Դիլարա Զինատուլինա
Այս աստղային զույգի սիրո պատմությանն ու ամուսնությանն արդեն անդրադարձել ենք։ Ամուսնության առաջարկն արել է հենց Դիլարան։
Ռեփերը խոստովանել է, որ ինքն է հուշել ապագա կնոջը պաշտոնապես ամուսնության առաջարկ անել։ Վերջինս էլ շատ չի ձգձգել ու հենց նույն օրը` հավաքույթի ժամանակ, առաջարկել է ամուսնանալ՝ նվիրելով մատանի։
Իսկ թե ինչպես է դա տեղի ունեցել, կարող եք դիտել տեսանյութում։
Քևին Ֆեդերլայն ու Բրիթնի Սփիրզ
2004 թվականին Բրիթնին ամուսնության առաջարկ է արել այդ ժամանակվա իր բոյֆրենդ՝ պարող Քևին Ֆեդերլայնին՝ Իրլանդիայից Նյու Յորք ճանապարհին։
Այդ ժամանակ զույգը ծանոթ էր ընհամենը 3 ամիս։ Միևնույն ժամանակ Ֆեդերլայնի ընկերուհին 8 ամսեկան հղի էր։
Դևիդ Օթունգ ու Ջենիֆեր Հադսոն
2009 թվականին Ջենիֆեր Հադսոնն ամուսնության առաջարկ արեց բոյֆրենդին՝ վերջինիս ծննդյան օրը։ Դերասանուհի/երգչուհին սիրելիին 5 կարատանոց ադամանդով մատանի էր նվիրել։
Ի դեպ, 10 – ը տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվեց՝ առանց պաշտոնապես ամուսնանալու։