Այս օրերին համացանցում ամենից շատ քննարկվող թեմաներից է Netflix – ով ցուցադրվող «Կաղամարի խաղ»՝ “Squid Game” սերիալը։ Տպավորություն է, թե ամբողջ աշխարհը հենց այս սերիալն է դիտում։
Միասին պարզենք սերիալի մասին մանրամասներն ու լսենք ֆիլմում հնչող երգերը։
“Squid Game” – ը թողարկվեց սեպտեմբերի 17 – ին։ Հեղինակները դժվար թե մտածեին, որ այն միանգամից նման բում կանի։ Հաշված օրերի ընթացքում սերիալը հայտնվեց սթրիմինգային սերվիսի թոփում՝ գլխավորելով ռեյտինգը։
Իրականում՝ սա պատմական պահ էր։ Առաջին անգամ պատմության մեջ հարավկորեկան սերիալը գլխավորեց ամենահեղինակավոր ռեյտինգներն ու Netflix – ի թոփերը։
Ի դեպ, ամենահետաքրքիրն այն է, որը սերիալը գովազդվել է միայն Հարավային Կորեայում։
Սերիալը շատ արագ սիրվեց Tik-Tok- երների կողմից, ու հենց նրանց շնորհիվ տարածվեց ամբողջ աշխարհում։ Սերիալի հիման վրա հազարավոր մեմեր ու չելենջներ ստեղծվեցին՝ մեծ ճանաչում ստանալով նաեւ թինեյջերների շրջանում։
Սերիալը մի խումբ մարդկանց մասին է, ովքեր անծանոթ մարդուց ընդունում են մրցույթի մասնակցելու հրավերը: Հաղթողը շատ մեծ դրամական պարգև է ստանալու։ Մասնակիցները ստիպված են լինելու 6 մանկական խաղ հաղթահարել, բայց յուրաքանչյուրի եզրափակիչն անխուսափելիորեն ողբերգական ավարտ է ունենալու, քանի որ դրանք գոյատևման խաղեր են։
Մի վախեցեք՝ այլ մանրամասներ կամ սփոյլերներ էլ չենք պատմի։
Սերիալի ռեժիսորը և սցենարի հեղինակը Հվան Դոնգ Հյուկն է: Ի սկզբանե մտածված էր ֆիլմ նկարահանել, սակայն հետագայում որոշում կայացվեց սյուժեն ներկայացնել սերիալի միջոցով։ Աշխատանքները սկսվել են դեռեւս 2008 թվականին: Ռեժիսորը խոստովանում է, որ սյուժեն ստեղծելիս ոգեշնչվել է ճապոնական կոմիքսներից և անիմեներից:
Առաջարկում ենք լսել “Squid Game” – ի սաունդթրեքերի փլեյլիսթն ու մասնակցել մեր հարցմանը։