Շաբաթվա թույն ռելիզները

Այս շաբաթ լիքը թույն լսելիք ունենք։ Միասին ամփոփենք նոր երգերը։

Բարի վերադարձ Ադել ջան․ 6 տարվա դադարից հետո Ադելը վերադարձավ էմոցիոնալ նոր բալադով։ Տեսահոլովակը, որի ռեժիսորը աշխարհահռչակ Քսավյե Դոլանն է, մի քանի օրում արդեն 65 միլիոնից ավել դիտում է հավաքել։

Ադելը մենակ չի վերադարձել, նա իր հետ է բերել Stromae – յին, ումից երաժշտական նորություն 8 տարի չունեինք։ Իսկ հիմա ունենք՝ վայելե՛ք։

“Music of the Spheres” – ը բենդի 9-րդ ալբոմը, որ թողարկվեց հոկտեմբերի 15 – ին: Ալմոբում տեղ են գտել համագործակցություններ Սելենա Գոմեսի, We Are King – ի, Jacob Collier – ի ու BTS – ենց հետ։

Աշխարհը շարունակում է քննարկել ամենաքննարկվող “Squid Game” սերիալը, մենք էլ սաունդրեքերն ենք բերել, այնպես որ կարող եք լսել մեզ մոտ։

Նոր ալբոմ ունի նաեւ կենդանի լեգենդ Կարլոս Սանտանան։

The Hatters ջիփսի փոլք ռոք բենդի ու Maruv – ի համագործակցոթյունը շատ թույն է ստացվել։ Ու չնայած որ բենդն  ու երգչուհին տարբեր ժանրերում են հանդես գալիս, հետաքրքիր է հետեւել այս երաժշտական իմպրովիզին։

“ВИА Гра” – ենք էլ շարունակում են «վիճել» տղամարդկանց հետ նոր երգում։ Աղջկական “ВИА Гра” – ն նոր կազմ ունի, դե տեսնենք, թե ինչ են ներկայացրել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version