Դե ինչ՝ վերջապես 6 տարվա դադարից հետո Ադելը վերադարձավ երաժշտական աշխարհ։ Երգչուհին ներկայացրեց “Easy On Me” սինգլն ու երգի վրա նկարահանված տեսահոլովակը։ Երգը երգչուհու բաժանման մասին է։
Երգչուհին թողարկել է սինգլը երրորդ ալբոմի պաշտոնական ռելիզից մի ամիս առաջ։ Ալբոմը կոչվում է “30”։ Բացի այս երգից ալբոմում տեղ կգտնեն եւս 11 երգ։ Ալբոմը կթողարկվի նոյեմբերի 19 – ին, այնպես որ սպասելուն քիչ մնաց։
Տեսահոլովակն արդեն մոտ 34 միլիոն դիտում է հավաքել YouTube – ում։ 5 րոպեանոց հոլովակի նկարահանել է հայտնի կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանն է, ով Կաննի Փառատոնի 8 մրցանակ ունի։ Ի դեպ, ռեժիսորն ու երգչուհին արդեն աշխատել են միասին․ Դոլանը նկարահանել է նաեւ 2015- ին թողարկված “Hello” – ն։
Այսպիսով նոր երգում Ադելը դիմում է նախկին ամուսնում ու նրանց 9-ամյա որդուն՝ Անջելոյին։ Երգչուհին փորձում է բացատրել փոքրիկին, թե ինչու իր հայրիկն ու մայրիկն այլևս չեն կարող լինել միասին։