#TheBeatlesGetBack. լեգենդար բենդի երբևէ չհրապարակված կադրերը վերադառնում են

Նոյեմբերի 24 – ին տեղի կունենա “Beatles”  – ի “Get Back” վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսորը՝ Փիթըր Ջեքսոնն է։ 

Ֆիլմում տեղ են գտել ձայնագրություններ, որոնք երբևէ չեն հրապարակվել։ Սա իսկական նվեր է բենդի բոլոր երկրպագուների ու երաժշտասերերի համար։

1969 թվականի հունվարին նկարահանման խմբերից մեկը բացառիկ հնարավորություն էր ստացել նկարահանել “Beatles”  -ենց աշխատանքը՝ առանց որևէ սահմանափակումների։ Արդյունքում 57 ժամ նկարահանված նյութ, որ երբևէ չի հրապարակվել։

Նոր ալբոմի ձայնագրության համար բենդն առնվազն 3 շաբաթ ուներ։

Մի խոսքով՝ բացառիկ կադրեր, որտեղ լիովին այլ կողմից կտեսնենք լեգենդներին։ Սպասում ենք պրեմիերային։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version