«Առաջին սիրո երգը»․ առաջին հետպատերազմյան ֆիլմը, որտեղ հնչեց ջազ

Իսկ գիտե՞ք, թե որն է եղել սովետական առաջին հետպատերազմյան ֆիլմը, որտեղ հնչել է ջազ։ Պատմում ենք բոլոր մանրամասները հիմա՝ գնացինք։

«Առաջին սիրո երգը» ամենասիրված ֆիլմերից է, որ նկարահանվել է 1958 թվականին՝ Հայֆիլմ կինոստուդիայում։ Այն առ այսօր շարունակում է մնալ սիրված, իսկ ֆիլմում հնչող երգերն իսկապես կուլտային են դարձել։

Ֆիլմի ռեժիսորներն են Յուրի Երզնկյանն ու Լաերթ Վաղարշյանը։ 

Հին Երևանյան բակ, երիտասարդ երգիչ Արսեն Վարունցը շատ ճանաչված է ու չի կարողանում համակերպվել հայտնիության հետ։ Ընտանիքը քայքայվում է, Վարունցը կորցնում է ձայնը։  

Արսենի կնոջը սիրող ճարտարապետն օգնում է երգչին վերադարձնել կնոջ սերն ու կրկին հավատալ սեփական տաղանդին։

Գլխավոր դերում Խորեն Աբրահամյանն է՝ երգիչ Վարունցի դերում։

«Առաջին Սիրո Երգը» ֆիլմի պրեմիերան կայացավ ուղիղ 63 – տարի առաջ՝ ապրիլին։ Լեգենդար դերասաններ՝ Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Վերջալույս Միրիջանյան, Վաղարշ Վաղարշյան, նրանց ստեղծած կերպարներն առ այսօր ակտուալ են։

Բայց ֆիլմը նաև իրական երաժշտական տոն դարձավ՝ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի ու Լազեր Սարյանի շնորհիվ մենք ունենք ամենասիրելի երգերից «Երևանի Սիրուն Աղջիկ» – ը, «Իմ Երևան» – ը, «Դու իմ Սիրո Արև» – ը։

Ֆիլմում անչափ խարիզմատիկ Արսենը՝ դե իհարկե Խորեն Աբրահամյանի մարմնավորած կերպարը, երգում է Սերգեյ Դավիդյանի ձայնով։ Վայելե՛ք այս ու Դավիդյանի այլ կատարումներն այստեղ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version