JAMALA
Jamala – ն 2016 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց։ Մրցույթում ունեցած հաղթանակից հետո երգչուհին Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչմանն արժանացավ։
Երգչուհին 6 ալբոմ թողարկեց։ Նրան նաեւ տեսանք ուկրաինական “Ձայնը” շոուի շրջանակներում, որպես մարզիչ։
Երգչուհին երկու որդի ունի։
T.A.T.U
Լենա Կատինան ու Յուլիա Վոլկովան վերջապես կարողացան համախմբել, մոռանալ անձնական խնդիրներն ու հայտարարեցին, որ խումբը պատրաստվում է վերամիավորվել։
2011 թվականից հետո, երբ խումբը դադարեց գործունեությունը։ Դրանից հետ՝ երկար տարիներ, Լենան ու Յուլիան միմյանց հետ չեն շփվել։ Երկուսն էլ շարունակել են երաժշտությամբ զբաղվել։
Կոնչիտա Վուրսթ
Էպատաժային Թոմ Նոյվիրթն ավելի հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ։ Շատերը սիրեցին ու ընդունեցին իր կերպարը, մյուսներն այդպես էլ չհասկացան իմաստը։ Նրան կամ սիրում, կամ, մեղմ ասած, ատում են։
Տարիներ առաջ Թոմ հայտարարեց, որ այլևս հանդես չի գա Կոնչիտա Վուրսթի կերպարով ու նա ուզում է ներկայանալ տղամարդկային, նույնիսկ բրուտալ կերպարով։
Սակայն նոր կերպարով չհաջողվեց նույն հաջողությունը գրանցել։
Ալեկսանդր Ռիբակ
35 – ամյա նորվեգացի երաժիշտը մեծ ճանաչում ձեռք բերեց մրցույթից հետո։ Նա շարունակում է երաժշտական կարիերան։ Վերջերս էլ լսեցինք Ռիբակի ու Սիրուշոյի համատեղ կատարումը։
Ալեքսանդրն ակտիվ է նաև սոցիալական հարփակներում։ 2020 թվականին Ռիբակը խոստովանեց, որ 11 տարի շարունակ կախվածություն է ունեցել որոշակի դեղահաբերից։
Վերկա Սերդյուչկա
2007 թվականին Dancing Lasha Tumbai երգով Վերկա Սերդյուչկան ներկայացրեց է Ուկրաինան ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Սերդյուչկայի իսկական անունը Անդրեյ Դանիլկո է։ 2018 թվականին նա՝ Սերդյուչկայի կերպարով հրաժեշտի շրջագայություն անցկացրեց Ուկրաինայում և հայտարարեց կարիերայի ավարտի մասին: Երկու տարի անց Դանիլկոն հայտարարեց, որ վերադառնում է և նույնիսկ նոր ալբոմ թողարկեց։
Բացի այդ Սերդյուչկան կրկին ցանկություն հայտնեց ներկայացնել իր երկիրը «Եվրատեսիլ-2020» -ին։
Արտիսը ներգրավված է «Орел и решка» շոուի նկարահանման աշխատանքներին, բացի այդ նրան կարելի է տեսնել նաեւ «Маска» շոուի ընթացքում։
Մարիա Շերիֆովի
Սերբիայում Մարիան շատ հայտնի է: Նա շարունակում է երգեր գրել ու համերգներ ունենալ։ Նա սիրում է ճանապարհորդել, ժամանակ անցկացնել հարազատների հետ։
Մարիան նաև Գլադիատոր անունով շուն ունի։