Քիմ Քարդաշյանն ԱՄՆ նոր նախագա՞հ

Քիմ Քարդաշյանը մասնակցել է NBC Saturday Night Live կատակերգական շոուին՝ որտեղ հանդես է եկել stand up սքեչով։ Ընթացքում ռեալթի շոուների թագուհին անդրադարձել է նաեւ ամուսնալուծությանը, 

 «Ես ամուսնացել եմ բոլոր ժամանակների լավագույն ռեփերի հետ։ Նա նաև ամենահարուստ սևամորթն է ԱՄՆ -ում, ով ինձ 4 հրաշալի երեխա է նվիրել։ Դրա համար էլ եթե բաժանվում եմ իրենից, ուրեմն միայն մի պատճառ կարող է լինել՝ իր անձը», կատակել է Քարդաշյանը։

Ի դեպ, Քանյե Ուեսթը նախկին կնոջ հետ ժամանել էր Նյու Յորք՝ քաջալերելու կնոջ մասնակցությունը հայտնի շոուի ընթացքում։ 

Քարդաշյանը նաև կատակել է քույրերի պլաստիկ վիրահատությունների մասին։

«Ուրախ եմ, որ այսօր կկարողանամ Ձեզ ցույց տալ, որ իրականում ավելին եմ, քան իմ սիրուն դեմքը, գեղեցիկ մազերը, թույն շպարը, հրաշալի կրծքերնմ ու կատարյալ նստատեղը։ Մի խոսքով ավելի լավն եմ, քան այն լուսանկարը, որ քույրերս ցույց են տալիս որպես օրինակ իրենց պլաստիկ վիրաբույժին», հավելել է Քիմը։

Մենախոսության ավարտին Քիմը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին՝ քիչ անց հավելելով, որ կատակել է։

«Չէ, չեմ պատրաստվում մասնակցել նախընտրական արշավին, մի ընտանիքում երեք անհաջողակ քաղաքական գործիչ չի կարող լինել», ասել է Քարդաշյանը՝ նկատի ունենալով Քանյե Ուեսթին, ով պատրաստվում էր առաջադրել իր թեկնածուն նախագահական ընտրություններին և Քեյթլին Ջեններին, ով առաջադրվել էր Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version