Լենոնի 5 երգերը, որ անպայման պետք է լսել

Հոկտեմբերի 9 – ին էր ծնվել հանճարեղ Ջոն Լենոնը։ Այսօր նա 81 տարեկան կդառնար։ Երաժիշտ, ով փոխեց երաժշտական աշխարհը, ով անփոխարինելի հետք թողեց՝ մեծ ազդեցություն ունենալով տարբեր արտիստների գործունեության վրա։

Այս անգամ որոշել ենք ներկայացնել Ձեզ 5 երգ Լենոնի երգացանկից, որ պետք է անպայման իմանալ ու վայելել։

Jealous Guy

Երգը Լենոնի “Imagine” ալբոմից է, որպես սինգ թողարկվել է երաժշտի մահից հետո։ Երգը մեծ տարածում է գտել Roxy Music – ի քավր տարբերակով՝ 1981 թվականին։ Ի դեպ, երգը 92 – ից ավելի քավր տարբերակ ունի։


Լենոնը երգի խոսքերը գրել է յոգայի հնդկացի գուրու Մահարիշի Մահեշ Յոգիի դասախոսությունից հետո։

LOVE

“Love” – ը Լենոնի դեբյուտային “John Lennon/Plastic Ono Band” ալբոմից է, որ թողարկվեց 1970 թվականին։

IMAGINE

Թերևս Լենոնի ամենահայտնի երգը՝ 1971 թվականին թողարկված համանուն ալբոմից։ Իր անհատական կարիերայի ընթացքում ամենից շատ վաճառքներ ունեող սինգլն է։ Այն համարվում է աշխարհի ամենաշատ լսումներ ունեցող երգերից մեկը։

Give Peace a Chance

Հակապատերազմական երգ է, որ գրվել է Լենոնի ու ՄաքՔարթնիի կողմից։ Այն թողարկվել է որպես սինգլս 1969 – ին։ Սա առաջին սինգլ է, որ Լենոնը թողարկել է, դեռեւս լինելով “Beatles” – ի կազմում։ 

1970 – ականներին այն դարձավ ամերիկյան անտի – պատերազմական շարժման ոչ պաշտոնական հիմնը։

Oh, My Love

Երգը գրել են Լենոնն ու Յոկո Օնոն, այն թողարկվել է “Imagine” ալբոմում՝ 1971 թվականին։

Այն ևս ամենաշատ քավր տարբերակ ունեցող երգերից է, նաև հնչել է մի շարք ֆիլմերում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »