Ադել․ 99,9% պատմություններն իմ մասին հորինված են

Սիրո մասին նրա երգերը ամենաշատ լսումներ ունեցողներից են։ Նա Ադելն է, ով միլիոնավոր երկրպագուներ ունի։ 5 տարվա ընդմիջումից հետո Ադելն իր առաջին հարցազրույցն է տվել Vogue ամսագրին՝ նկարահանվելով նաև նոր ֆոտոշարքում։

Հարցազրույցում երգչուհին պատմել է ամերիկացի բիզնեսմեն Սայմոն Կոնեկկիից բաժանման մասին, նաև մեկնաբանել սպորտային գործակալ Ռիչ Փոլի ներ նոր սիրավեպը։ Բացի այդ Ադելը վերջապես խոսել է քաշի նվազեցման մասին։

Ամուսնալուծության մասին


Մեզնից ոչ մեկ մյուսի հանդեպ ինչ որ վատ բան չի արել, մենք միմյանց չենք նեղացրել։ Սակայն ես երջանիկ չէի, իսկ ես ուզում էի, որ մեր որդին՝ Անջելոն, տեսնի թե որքան սիրված է։

Ադելն ամուսնու հետ
Լուսանկարը՝ Քևին Մազուր

Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ ուզում եմ փնտրել ու գտնել իսկական երջանկությունը։

Ռիչ Փոլի հետ սիրավեպի մասին

Ադելն ու Ռիչը

99,9% պատմությունները, որ իմ մասին գրվել է՝ հորինված է։ Ռիչը հանկարծ հայտնվեց իմ կյանքում։ Իր հետ ինձ հանգիստ եմ զգում։ 

Նիհարելու մասին

Այնքան անհագիստ ու նյարդային է, որ սկսեցի սպորտով զբաղվել։ Միանգամից սկսեցի ինձ ավելի լավ զգալ։ Ցանկությունս նիհարելը չէր՝ ուզում էի ուժեղանալ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version