Նիհարե՛ք՝ լսելով երաժշտություն

Նիհարել՝ լսելով երաժշտություն․ կարծում եք անհնա՞ր է։ Եկել ենք պատմելու, որ երաժշտություն լսելն իսկապես նպաստում է քաշի նվազեցմանը։

Երաժշտությունը շատերի համար ժամանց է, իրականում այն օգտակար գործիք է, որ զարգացնում է հոգեբանությունը, արագացնում ռեակցիան, բարելավում նյութափոխանակությունը և բարձրացնում դիմադրողականությունը:

Մոնրեալի հետազոտական համալսարաններից մեկում հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել՝ պարզելով, որ երաժշտություն լսելը նպաստում է նիհարելուն։ Մի խումբ կամավորներ տարբեր ոճերի երաժշտություն են լսել։

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ այն երաժշտությունը, որ դուր էր գալիս լսողներին՝ 9% -ով ավելացրել է սերոտոնինը, որ երջանկության հորմոնն է համարվում։ 

Այսպիսով պարզ է դառնում, որ եթե որոշել եք նիհարել, հետևում եք սննդակարգին,ու դա Ձեզ համար բավականին բարդ է․ սիրելի երաժշտությունը կօգնի խուսափել ընկճախտից՝ արտադրելով երջանկության հորմոններ։

Այս երեւույթի գիտական ​​բացատրություն ունի՝ երաժշտության վիբրացիան բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Մարմնով անցնող ձայնային ալիքները հանգստացնում ու կայունացնում են նյութափոխանակությունը: 

Իսկ սպորտով զբաղվելու համար ստեղծեք Ձեր անձնական փլեյլիսթը, կամ լսե՛ք մեր առաջարկածը՝ որ կօգնի մարզումն ավելի արդյունավետ դարձնել:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »