Հայտնիներ, որ չափից շատ մեծամիտ են

Ճանաչված մարդիկ երբեմն առանձնանում են իրենց մեծամտությամբ, աստղային հիվանդության մասին լսել ենք բոլորս։ Բայց կան հայտնիներ, ովքեր ոչ թե պարզապես մեծամիտ են, այլ իրենց դասում են արքայական, երբեմն նույնիսկ աստվածային մակարդակի։ Նրանցից մի քանիսին ներկայացնում ենք այսօր։

Քանյե Ուեսթ

«Սկզբում Քանյեն ստեղծեց երկինքն ու երկիրը»՝ 2015 թվականին Քանյեի երկրպագուները Աստվածաշունչ թողարկեցին, որը սկսվում էր հենց այս տողով։ Աստված բառը նրանք փոխարինել էին Քանյեի անվամբ։

Երաժիշտը, կարծես, այս ամենը շատ լուրջ ընդունեց ու իսկապես հավատած իր աստվածային էությանը։ Ամիսներ անց ռեփերն ու Քիմ Քարդաշյանը որդի ունեցան, ում անվանեցին Սեյնթ՝ սուրբ։ Չնայած հայկական իրականությունում անունն այնքան էլ տարորինակ չէ՝ որքան շատ Սրբուհիներ են ապրում մեր շուրջը։

Ի դեպ, 2013 – ին թողարկված ալբոմում Քանյեն ինքն իրեն Աստված է անվանում՝ Yeezus – ը հիշում ենք բոլորս։

«Ես Աստված եմ: Իսկ իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն այն է, որ երբեք չեմ կարողանա վայելել ինքս իմ կատարումը», – ասում է Քանյե Ուեսթը:

Բեյոնսե

Բեյոնսեի մեծամտությունը Քանյե Ուեսթից հինգ է պակաս։ Երգչուհին հաճախ է ներկայանում Մարիամ Աստվածածնի կերպարով։ Իսկ ամեն ինչ սկսվեց “Grammy” 2017 մրցանակաբաշխությունից, երբ Բեյոնսեն բեմ դուրս եկավ թագով՝ ներկայանալով սրբապատկերի կերպարով։

Ի դեպ, նորածին երկվորյակներին Բեյոնսեն ևս ներկայացրեց նմանատիպ կերպարով, որ հիշեցնում էր Սանդրո Բոտիչելլիի կտավները։

Ի դեպ, Բեյոնսեին թագուհի ենք անվանում՝ “Queen B”.

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպեսին անվանում են ամենաքմահաճ ու պահանջկոտ աստղերին։ Միայն թե տեսնեք նրա րայդերը՝ Լոպեսի գրիմանոցում ամեն ինչ պետք է սպիտակ լինի՝ սկսած պատերից, վերջացրած կահույքով։ Երգչուհին մեծ ուշադրություն է դարձնում նաեւ գրմանոցում առկա խմիչքներին ու ուտեստներին։

Ի դեպ, այս պահանջները վերաբերվում են ոչ միայն իրեն, այլ նաեւ ամբողջ թիմին։ Լոպեսն ու թիմը շրջագայությունների ժամանակ միշտ կանգ են առնում լավագույն հյուրանոցներում։

Մրայա Քերի

Մոտ 10 – ը տարի առաջ Մրայա Քերիին հարցրեցին, ինչպես է վերաբերվում Ջենիֆեր Լոպեսին։ Մրայան պատասխանեց, որ Ջենիֆերին չի ճանաչում։ 

Քերին վստահ է, որ նա ժամանակակից ամենահայտնի ու կայացած երգչուհիներից է, եթե ոչ ամենան։ 

Ի դեպ, տարիներ անց Քերինն նորից հարցրեցին, արդյոք նա ճանաչում է Լոպեսին, երգչուհին պատասխանեց, որ շատ վատ հիշողություն ունի, ու հավանաբար ինչ որ տեղ հանդիպել է Լոպեսին։

Ռիհաննա

Ռիհաննան ինքն իրեն թագուհի է կնքել․ Նա ինքնավստահ է, երգչուհին կարող է կոպտել նույնիսկ երկպագուներին, հանգիստ արտահայտվում է՝ միշտ ասելով այն, ինչ մտածում է։

Որևէ իրադարձությանը ներկա լինելու համար Ռիհաննան մեծ գումարներ է պահանջում, նա բառի բուն իմաստով գիտի իր գինը։

Ռիհաննան ապրում է այնպես, կարծես բոլորն իրեն պարտք են։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version