«Ակումբ 27» – ի մասին լսե՞լ եք։ Այսպես են սովորաբար անվանում այն արտիստներին, ովքեր կյանքից հեռացան 27 տարեկանում, երբեմն շատ տարորինակ, կամ առ այսօր չճշտված հանգամանքներում։
«Ակումբ 27» – ը համարվում է մշակութային ֆենոմեն՝ արտացոլվելով գրքերում, երգերում, ցուցահանդեսներում և այլն։ Շատերը վստահ են, որ այս տարիքում արտիստների մահերն օրինաչափություն են, մյուսները հավատացնում են՝ սա պարզապես պատահականություն է։ Փորձ է արվել երևույթն ուսումնասիրել նույնիսկ գիտական տեսանկյունից, սակայն՝ ապարդյուն։
Ներկայացնում ենք «Ակումբ 27» – ի «անդամներին», չնայած, որ իրական որևիցե անդամագրություն, բնական է, որ չկա։